ՄՄարիամ Մխիթարյան

Փաստաթղթով ամրագրված որոշակի պարտավորություններ կան. Զախարովան՝ Արցախում ՌԴ խաղաղապահների մասին

Փաստաթղթով ամրագրված որոշակի պարտավորություններ կան. Զախարովան՝ Արցախում ՌԴ խաղաղապահների մասին

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարց են ուղղել, թե արդյոք Ռուսաստանը պե՞տք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղը, նույնիսկ եթե Ադրբեջանը ցանկանա իր վերահսկողության տակ վերցնել նոր տարածքներ, որոնք այժմ գտնվում են խաղաղապահների վերահսկողության տակ:

«Փաստաթղթով ամրագրված որոշակի պարտավորություններ կան, տեղում որոշակի աշխատանք է տարվում: Մենք կարող ենք մեկնաբանել միայն այն, ինչ ամրագրված է, և իրականացման աստիճանը, և թե՝ ինչ է կատարվում տեղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Ասել, թե ինչ կարող է լինել, եթե ինչ-որ բան պատահի, տվյալ դեպքում տեղին չէ, սխալ է և շատ վնասակար: Դա կհանգեցնի շահարկումների: Եթե ինչ-որ բան պատահի, ինչին պետք է արձագանքել, մենք կպատասխանենք: Հիմա ես շատ վտանգավոր եմ համարում մոդելավորմամբ զբաղվելը»,- պատասխանել է Զախարովան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում