ԼԼիլիթ Ասատրյան

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել Սահմանադրության 3-րդ գլխում իրավունքների պաշտպանության նոր երաշխիքների ձևակերպմանը

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել Սահմանադրության 3-րդ գլխում իրավունքների պաշտպանության նոր երաշխիքների ձևակերպմանը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

 
Հնարավոր է սա 4 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, նիստին որպես օրակարգային առաջին հարց քննարկվել է Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելու մասին առաջարկը։
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է

Զեկույցից հետո անցկացվել են հարց-պատասխան և մտքերի փոխանակություն: Քննարկման արդյունքներով խորհուրդը որոշել է սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության նոր երաշխիքներ ձևակերպել Սահմանադրության երրորդ գլխի շրջանակներում։
 
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Որպես օրակարգային երկրորդ հարց ներկայացվել է Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորության և դրանց կարգավիճակի վերանայման հարցը, ինչպես նաև պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը մասնավոր իրավունքի սուբյեկտներին:

Խորհուրդը որոշել է այս հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստին։
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում