ԳԳոհար Սարգսյան

Դատական նիստերից առանց հարգելի պատճառի պարբերաբար բացակայած դատախազի նկատմամբ նշանակվել է նկատողություն

Դատական նիստերից առանց հարգելի պատճառի պարբերաբար բացակայած դատախազի նկատմամբ նշանակվել է նկատողություն

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեկտեմբերի 19-ի հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազը (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ), առանց հարգելի պատճառի, պարբերաբար բացակայել է դատական նիստերից, իսկ իր մասնակցությամբ առաջին դատական նիստին ներկայացել է առանց գործի նյութերին ծանոթանալու, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվել է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում