ԳԳոհար Սարգսյան

Լրացումներ ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում

Լրացումներ ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Գործող օրենքով ծառայությունում գտնվող քրեական գործերը, ինչպես նաև քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե և այլ քննչական մարմիններ՝ ըստ ենթակայության: Նշված գործերի՝ Հակակոռուպցիոն կոմիտե և այլ քննչական մարմիններ, ըստ ենթակայության փոխանցմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել ապահովել Հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվում մնացած միջոցների բաշխումը Հակակոռուպցիոն կոմիտեի և այլ քննչական մարմինների միջև:

Նշվեց, որ քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործեր կան, որոնց կապակցությամբ ՊԵԿ դեպոզիտ հաշվին փոխանցված դրամական միջոցներ այս պահին փաստացի առկա չեն, ուստի անհրաժեշտություն է առաջացել այդ միջոցների տնօրինման կապակցությամբ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ:

«Նախագծով առաջարկվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե և ըստ ենթակայության՝ այլ քննչական մարմիններ փոխանցմամբ պայմանավորված՝ Հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտային հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման նշված մարմինների դեպոզիտային հաշիվներ, բացառությամբ ՀՀ ԱԱԾ-ի»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում