ՄՄարիամ Մխիթարյան

Մեկ շաբաթվա ընթացքում Մոսկվայի մարզում հրդեհվել է երկրորդ շինարարական հիպերմարկետը

Մեկ շաբաթվա ընթացքում Մոսկվայի մարզում հրդեհվել է երկրորդ շինարարական հիպերմարկետը

Երկուշաբթի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում՝ «Ստրոյտրակտ» շինարարական հիպերմարկետում: Սա նման երկրորդ հրդեհն է՝ անցած ուրբաթ մերձմոսկովյան Խիմկիում ամբողջությամբ այրվեց Mega առևտրի կենտրոնում գործող OBI խանութը, հայտնում է BBC-ն։

Բալաշիխայի շինարարական հիպերմարկետում հրդեհի մակերեսը հասել է 10 հազար քառակուսի մետրի, այն արագ տարածվել է տանիքի փլուզման հետևանքով՝ հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Փրկարարների խոսքով՝ մարումը բարդացել է շենքի ներսում առկա շինանյութերի և դյուրավառ ապրանքների պատճառով։ Ըստ փորձագետների՝ նույն վիճակն է եղել նաև «Մեգա Խիմկիում» բռնկված հրդեհի ժամանակ, որի արդյունքում արագ այրվել է մեկ այլ հիպերմարկետ։

Բալաշիխայում հրդեհի պատճառն, ըստ ՏԱՍՍ-ի, եղել է անձրևի պատճառով առաջացած կարճ միացումը: Սկզբում այրվել են փողոցում առևտրի կենտրոնի մոտ գտնվող շինանյութերը, այնուհետև կրակը տարածվել է շենքի առաջին հարկ, տեղեկացնում է լրատվական գործակալությունը՝ հղում  անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում