ԼԼիլիթ Ասատրյան

Արցախում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ավելի քան կես միլիոն դրամի հափշտակություն է կատարվել

Արցախում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ավելի  քան կես միլիոն դրամի հափշտակություն է կատարվել

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 14-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել` Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի 41-ամյա բնակիչ Ա. Գ.-ի դիմումն այն մասին, որ նոյեմբերի 2-4-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը համացանցով` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, իր և 36-ամյա կնոջ՝ Ռ.Գ.-ի անվամբ «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշիվներից, առանց իրենց իմացության ընդհանուր՝ 575.000 ՀՀ դրամ է փոխանցել Ա. Գ.-ի անձնական տվյալներով նույնականացված Adjarabet բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին։

Նույն խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով գումարը հափշտակվել է, որի հետևանքով ամուսիններին պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի  վարչությունը ևս մեկ անգամ հորդորում և զգուշացնում է քաղաքացիներին. կիբեռհանցագործություններից ապահովագրվելու նպատակովգաղտնի պահել բանկային քարտի ծածկագիրը, համակարգչային տիրույթում ցուցաբերել զգոնություն։


Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում