ԼԼիլիթ Ասատրյան

Բարձր եմ գնահատում հայ-վիետնամական հարաբերություններում դրական զարգացումները. Նիկոլ Փաշինյան

Բարձր եմ գնահատում հայ-վիետնամական հարաբերություններում դրական զարգացումները. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Բարձր եմ գնահատում հայ-վիետնամական հարաբերություններում գրանցվող դրական զարգացումները։ Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և փոխշահավետ համագործակցության հարուստ հեռանկարներ։

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում Հայաստանի և Վիետնամի միջև ավանդական ջերմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն` ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին` բարեկեցություն և երջանկություն»:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում