ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը, թե «այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում», հաստատում է, որ Եվրամիությունը վերջնականապես հրաժարվել է իր հիմնադիրների խաղաղարար արժեքներից. այժմ Եվրամիությունը խոստանում է Կիևին ռազմական օգնության ծավալը հասցնել 1,5 մլրդ եվրոյի: Այդ մասին նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
«ԵՄ-ն վերածվում է ռազմականացված և ագրեսիվ գործիքի։ Արևմուտքը ձևացնում է, թե չի նկատում և, հետևաբար, խրախուսում է ուկրաինացի ազգայնականների սադրանքները խաղաղ բնակչության դեմ, որոնց մահվան համար փորձում են մեղադրել ռուսական զորքերին»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ պնդմամբ՝ Եվրամիության բառապաշարից անհետացել են քաղաքական կարգավորման և բանակցությունների անհրաժեշտության մասին թեզերը, ինչը հակասում է եվրոպական երկրների բնակիչների շահերին։










