COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՎՎարդուհի Հարությունյան

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունն իրատեսական չէ. Եվրախորհրդարան

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունն իրատեսական չէ. Եվրախորհրդարան

Եվրոպական խորհրդարանը խորապես մտահոգված է Թուրքիայի կառավարության ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ, ինչի պատճառով երկիրը մշտապես հակասության մեջ է Եվրամիության, նրա առանձին անդամ պետությունների և հարևան երկրների հետ: Այս մասին նշված է Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված՝ «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին» 2021 թ. տարեկան զեկույցում: 

Եվրախորհրդարանը հիշեցրել է Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի շարունակաբար վատթարացման մասին: Եվրամիությունից Անկարային զգուշացրել են, որ ԵՄ-ի ֆինանսավորումը Թուրքիային կիրականացվի վերջինիս պարտավորությունների իրականացմանը համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և եվրոպական արժեքների ու սկզբունքների հարգումը:

Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է արել վերսկսել դիվանագիտական երկխոսությունը՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի վեճերին կայուն լուծումներ գտնելու համար:

Զեկույցում նշվում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարն անիրատեսական է, և եթե ներկայիս բացասական միտումները չվերացվեն, Անկարայի հետ բանակցությունները պետք է պաշտոնապես կասեցվեն:

Եվրախորհրդարանը հիշեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգտագործելու իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցները, կառույցի և անդամ պետությունների շահերի պաշտպանության և տարածաշրջանային կայունության պահպանման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում