Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԴԴավիթ Մուրադյան

Միացյալ Նահանգները հանձնառու է իր մասնակցությունը բերել ԼՂ հակամարտության տևական քաղաքական կարգավորման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Միացյալ Նահանգները հանձնառու է իր մասնակցությունը բերել ԼՂ հակամարտության տևական քաղաքական կարգավորման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի խնդրով, քանի որ այն լուծված է:

Նա նաև ասել էր, թե Ադրբեջանը կկանխի ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած փորձ՝ զբաղվելու Ղարաբաղի հարցով: Ադրբեջանի նախագահը, բացի դրանից, նաև մի քանի հայատյաց հայտարարություն էր արել:

Ալիևի վերջին հայտարարությունների, նաև հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի վերջին ռազմական սադրանքի վերաբերյալ «Լուրերը» հարցում էր ուղարկել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն:

ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության պատասխանը ներկայացնում ենք ստորև.

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածությունն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:
  • Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է իր մասնակցությունը բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հարցում։ 
  • Մենք կոչ ենք անում իրավիճակի ապաէսկալացման՝ այնպիսի քայլերի միջոցով, ինչպիսիք են զորքերի հետքաշումը, սահմանների դեմարկացիան և պահվող անձանց վերադարձը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում