Օրը՝ 60 վայրկյանում | 03.01.2022

ԴԴիանա Գասպարյան

Հայաստանը ստանձնեց նախագահությունը ՀԱՊԿ-ում:

Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ ձևաչափում միասնական փաթեթ է պատրաստվում. ՌԴ փոխարտգործնախարար:

Տարոն Մարգարյանի, Արման Սահակյանի, ևս 7 մեղադրյալի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է:

Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում:

Բայդենն ու Զելենսկին անդրադարձել են Ռուսաստանի հետ սպասվող բանակցություններին:

ԵԱՀԿ-ում նախագահությունն անցել է Լեհաստանին:

«Մեծ յոթնյակում» նախագահությունն անցել է Գերմանիային, Եվրամիությունում՝ Ֆրանսիային:

Մեկնարկել են Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը:

Հաստատվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք, առողջացել է 140 քաղաքացի, մահացել՝ 6 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում