ԼԼիլիթ Սեդրակյան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 6-ին կատարվել է 371 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել:

 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 88 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 50-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
 

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 25596 քաղաքացու հետազոտություն, որից 4266-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

 
Արձանագրվել է մահվան 4 դեպք՝
 

74-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, որի մոտ ախտորոշվել էին երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 3-րդ աստիճանի զարկերակային հիպերթենզիա, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն.

 

70-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, որի մոտ ախտորոշվել էին սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն.

 

85-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, որի մոտ ախտորոշվել էին սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն.

 

87-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, որի մոտ ախտորոշվել էին սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

 

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը:

 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում