ԼԼարա Մանուկյան

Արագածոտնի մարզպետն այցելել է Վարդենիսի, Նիգավանի և Չքնաղի դպրոցներ. քննարկվել են կրթական գործընթացին առնչվող և մի շարք այլ հարցեր

Արագածոտնի մարզպետն այցելել է Վարդենիսի, Նիգավանի և Չքնաղի դպրոցներ. քննարկվել են կրթական գործընթացին առնչվող և մի շարք այլ հարցեր

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանի և մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ աշխատանքային այց է կատարել Վարդենիսի միջնակարգ, Նիգավանի միջնակարգ և Չքնաղի հիմնական դպրոցներ:

 
Դպրոցների տնօրինության ուղեկցությամբ ներկաները շրջել են դպրոցների մասնաշենքերում, ծանոթացել են առկա վիճակին, իրականացված ծրագրերին, կարիքներին ու գույքային պահանջարկին:

 

Մարզպետը զրուցել է մանկավարժների հետ, լսել է նրանց խնդիրներն ու առաջարկները: Վերջիններս ներկայացրել են տրանսպորտային ծախսի փոխհատուցման, վերապատրաստման, ատեստավորման կարգի, դպրոցի կարիքների, մասնագիտական կադրային պահանջարկի, ռազմագիտության դասասենյակները անհրաժեշտ պայմաններով ապահովելու և կրթական գործընթացին առնչվող մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ մարզպետը ԿՄՍ վարչության պետին տվել է համապատասխան հանձնարարականներ:

 

Դպրոցների տնօրենները ներկայացրել են վերջին 3 տարիների ընթացքում դպրոցում կատարված աշխատանքները, ինչպես նաև հանդես են եկել ծրագրային առաջարկներով: Այցի ընթացքում մարզպետը եղել է դպրոցի՝ մարտական գործողությունների ընթացքում զոհված շրջանավարտների անունը կրող դասասենյակում, նրանց հիշատակին նվիրված անկյուններում և հարգանքի տուրք է մատուցել նահատակների հիշատակին:

 

Այցերի շրջանակներում քննարկվել է նաև Նիգավանի միջնակարգ դպրոցի անվանակոչման հարցը: Մանկավարժներն առաջարկել են, որ իրենց գյուղի դպրոցը կրի զոհված ազատամարտիկ Գեդեոն Ղարիբյանի անունը: Մարզպետարանի ԿՄՍ վարչության պետին մարզպետը հանձնարարել է լրացուցիչ քննարկել հարցը՝ գործընթացը օրինական կարգով կազմակերպելու համար:

 

Արագածոտնի մարզպետարանի ֆինանսավորմամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը. լուծվել է Վարդենիսի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի ջեռուցման խնդիրը, ձեռք է բերվել աշակերտական գույք և համակարգիչներ: Լուծվել է Նիգավանի միջնակարգ դպրոցի ջրամատակարաման խողովակների խնդիրը, ձեռք է բերվել աշակերտական գույք և համակարգիչներ: Չքնաղի հիմնական դպրոցի համար ձեռք է բերվել աշակերտական գույք և համակարգիչներ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում