ՄՄարիամ Մխիթարյան

Մարդինում Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում այժմ միայն մեկ հայ է աղոթում

Մարդինում Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում այժմ միայն մեկ հայ է աղոթում

Թուրքիայում Մարդինի նահանգի Դերիքի շրջանի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի։ Եկեղեցու միակ այցելուն շրջանում ապրող վերջին հայերից Զեքերիյա Սաբունջին է, իսկ այն մաքրում և խնամում են մուսուլման կանայք։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:

Եկեղեցուն հետևող Նեջլա Փիրսին նշել է, որ այն նախկինում լեփ-լեցուն էր, սակայն այժմ իրենց բոլոր հայ հարևանները հեռացել են և եկեղեցի են այցելում Դերիք արձակուրդի եկածները:

Այսօր եկեղեցի է այցելում ու աղոթք անում Դերիքի շրջանում ապրող միակ հայը՝ Զեքերիյա Սաբունջին։ Նրա խոսքով՝ տարիներ առաջ շրջանում 7 եկեղեցի է եղել, իսկ այժմ միայն մեկն է մնացել։ Եկեղեցիները դարձել են տուն, մզկիթ, բանտ, դպրոց, որոշները վերածվել են ավերակի:

Դերիքի շրջանի Քալեի թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1650 թվականին։ Եկեղեցին 1915 թվականին՝ հայերի ցեղասպանությունից հետո, հանձնվել է պետական գանձարանին և տարիներ շարունակ օգտագործվել է այլ նպատակներով։ Շրջանում հայերի թվի մեծացմանը զուգահեռ 1957 թվականին այն վաճառվել է հայկական համայնքին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում