ԳԳայանե Թամամյան

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ռուսաստանյան «Ժամանակակից տրանսպորտային տեխնոլոգիաներ» ընկերության ներկայացուցիչներին

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ռուսաստանյան «Ժամանակակից տրանսպորտային տեխնոլոգիաներ» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ռուսաստանյան «Ժամանակակից տրանսպորտային տեխնոլոգիաներ» («Современные транспортные технологии») ընկերության ներկայացուցիչներ Ալեքսեյ Օվչերենկոյին, Դմիտրի  Պիժիկովին և Ռուսլան Վինոնկուրովին:

 

Փոխնախարարը ողջունել է հյուրերին՝ կարևորելով ռուսաստանյան ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը հայաստանյան շուկայում: Սիմոնյանը ծանոթացել է ընկերության առաջարկներին՝ մեքենաների վաճառքի, լիզինգով ՀՀ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին ներկայացվող ծրագրերին:

 

Արմեն Սիմոնյանը հյուրերին հրավիրել է հանդիպման ՀՀ-ում ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հյուրերը ծանոթացել են հայաստանյան ընկերությունների աշխատանքային պայմաններին և բիզնես առաջարկներին, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը
պայմանավորվել են համագործակցել: 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում