Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳայանե Թամամյան

ՍԴ նախագահի ղեկավարած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին

ՍԴ նախագահի ղեկավարած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ղեկավարած պատվիրակությունը` ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Էդգար Շաթիրյանի և ՍԴ նախագահի օգնական Արմենակ Մինասյանցի կազմով, աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Լեհաստանի Սահմանադրության ընդունման 230-րդ տարեդարձին նվիրված՝ «Սահմանադրական ինքնություն» թեմայով միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին։

Խորհրդաժողովի աշխատանքների ամփոփումից հետո տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Լեհաստանի Հանրապետության Սահմանադրական տրիբունալի նախագահ Յուլյա Փշիլեմբսկայի առանձնազրույցը: Հանդիպման ընթացքում Լեհաստանի Հանրապետության Սահմանադրական տրիբունալի նախագահը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Վարշավայում գտնվելու համար՝ հավելելով, որ Լեհաստանի Սահմանադրական տրիբունալը կարևորում է Հայաստանի Սահմանադրական դատարանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը։

Արման Դիլանյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Յուլյա Փշիլեմբսկային ջերմ հյուրընկալության համար և շնորհավորել Լեհաստանի Սահմանադրության ընդունման 230-րդ տարեդարձի առթիվ։ Սահմանադրական դատարանի նախագահը արժևորել է Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի հետ երկկողմանի և բազմակողմանի համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը:
 
Այնուհետև Արման Դիլանյանը և Յուլյա Փշիլեմբսկան քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ անդրադառնալով հայ-լեհական միջդատարանական կապերի սերտացմանը և սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների դատական պրակտիկային: Հանդիպման ավարտին Արման Դիլանյանը հրավիրել է Յուլյա Փշիլեմբսկային պատասխան այց կատարել Երևան:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում