ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը

Թուրքիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը

Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա քաղաքում վթարի է ենթարկվել ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը՝ գրում է Ermenihaber-ը։ Այն բախվել է դպրոցականներին տուն տեղափոխող մեքենային։ Ավտապատահարի հետևանքով մեկ մարդ մահացել է, 37-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Վիրավորներից 26-ը զբոսաշրջիկներ են, 11-ը՝ աշակերտներ։ Նրանք հոսպիտալացվել են, մի քանիսի վիճակը ծանր է։

Ըստ նախնական վարկածի՝ զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի վարորդը սրտի կաթված է ստացել, ինչի հետևանքով կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել իր երթևեկելի գոտուց, բախվել է դպրոցականներին տեղափոխող մեքենային և կողաշրջվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում