ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել է Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի (INCB) հետ երկխոսությանը՝ որպես Թմրամիջոցների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի (CND) նախագահ:

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է CND-ի 69-րդ նստաշրջանի աշխատանքները, մասնավորապես՝ մարտին կայացած հերթական նստաշրջանի հիմնական արդյունքները, Փորձագիտական պանելի աշխատանքները, 2019թ. նախարարական հռչակագրի շուրջ 2026թ. CND թեմատիկ քննարկումները, CND-ի ենթակա մարմինների նիստների կարգավիճակը և առաջիկայում կայանալիք 69-րդ վերագումարվող նստաշրջանի համար նախապատրաստական աշխատանքները: Նա շնորհակալություն է հայտնել INCB-ին տարվա ընթացքում ծավալված համագործակցության համար։
Զեկույցին հաջորդել է հարցուպատասխանի ձևաչափով քննարկում:










