ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ նախկին զինծառայողը՝ հանցագործ

ԱՄՆ նախկին զինծառայողը՝ հանցագործ

Ֆլորիդայում ԱՄՆ բանակի նախկին դիպուկահարը կրակել և սպանել է չորս մարդու: Հանցագործը ներխուժել է Փոլք շրջանի առանձնատներից մեկը և գնդակահարել 40-ամյա տղամարդուն, 33-ամյա կնոջը, նրանց երեք ամսական որդուն, ինչպես նաև երեխայի 62-ամյա տատիկին, վիրավորել նաև 11-ամյա մի աղջկա՝ հաղորդում է DW-ն:

Ոստիկանների հետ փոխհրաձգությունից հետո զրահաբաճկոնով 33-ամյա հանցագործը բերման է ենթարկվել: Ստացած վնասվածքների պատճառով նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ բուժօգնություն ստանալուց հետո՝ տեղական բանտ:

Ըստ տեղեկությունների՝ ենթադրյալ հարձակվողը մասնակցել է Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողություններին: Բացի դրանից՝ նա մետամֆետամին է օգտագործել և իրեն չափազանց ագրեսիվ է պահել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործը տառապել է նաև հոգեկան հիվանդությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում