ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիայի նախագահը դատապարտել է Ուկրաինայի լեզվական քաղաքականությունը

Հունգարիայի նախագահը դատապարտել է Ուկրաինայի լեզվական քաղաքականությունը

Ուկրաինայի լեզվական քաղաքականությունը հակասում է ժողովրդավարության իդեալներին և պատիվ չի բերում ուկրաինացիներին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը՝ ելույթ ունենալով Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովում՝ փոխանցում է РИА Новости-ն:

Օրենքն արգելում է Ուկրաինայի տարածքում գտնվող տարբեր հասարակական ոլորտների աշխատակիցներին՝ իրենց հաճախորդներին, ուկրաիներենից բացի, այլ լեզվով դիմել: Օրենքի խախտման համար գործատուն պետք է վճարի 300 դոլար տուգանք: Այս սահմանափակումները տարածվում են նաև հունգարերենով խոսողների նկատմամբ:

Ադերը հույս է հայտնել, որ «Ուկրաինան կկարողանա անվտանգ ապագա ապահովել իր բոլոր քաղաքացիների համար, հունգարացիներն էլ կկարողանան Ուկրաինայում իրենց զգալ ինչպես տանը»՝ ասել է Հունգարիայի նախագահը:

Ուկրաինայի պետական լեզվի պաշտպանության հարցով զբաղվող Տարաս Կրեմինն օգոստոսի 6-ին հայտարարել էր, որ լեզվի մասին օրենքի հակառակորդները կարող են կամավոր լքել Ուկրաինայի տարածքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում