ՆՆարե Ոսկանյան

Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է

Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։ Ըստ Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանի՝ ձերբակալումը իրավաչափ չէ, և արդեն բողոք են ներկայացրել դատարան:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ հուլիսի 18-ի երեկոյան ահազանգ է ստացվել Ամիրյան 18 հասցեում կրակոցների մասին: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից՝ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության դիմած Միացյալ Նահանգների քաղաքացուց: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքը ստացել է Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի առիթով հարուցվել է քրգործ՝ խուլիգանության և ապօրինի զենք կրելու հոդվածներով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում