ՎՎարդան Հովսեփյան

Սիսիանի համայնքապետը կալանավորվել է

Սիսիանի համայնքապետը կալանավորվել է

Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կալանավորվել է: Դատարանն այսօր բավարարել է Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը:

Սիսիանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար: Սարգսյանի պաշտպանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ համայնքապետի կալանավորման վերաբերյալ որոշման դեմ ներկայացնելու են վերաքննիչ բողոք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում