ԱԱրսեն Մկրտչյան

Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում բացվել է Աշոտ Պետրոսյանի անունը կրող լսարան

Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում բացվել է Աշոտ Պետրոսյանի անունը կրող լսարան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում այսօր բացվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Աշոտ Էդուարդի Պետրոսյանի անունը կրող լսարան։ Հայորդին այսօր կդառնար 24 տարեկան։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը:
 
«Մենք ամեն օր վիշտը սրտերումս ենք ապրում, բայց, միևնույն ժամանակ, հպարտությամբ, քանզի մի սերնդի ժամանակակից ենք, որ ամենաթանկը՝ կյանքը, չխնայեց հանուն հայրենիքի։ Ես խոնարհվում եմ նրանց հիշատակի և նրանց ծնողների առջև, ձեզ համբերություն եմ մաղթում, իսկ մենք մեր ամենօրյա տքնաջան աշխատանքով պետք է արժանի լինենք մեր հերոսների զոհաբերությանը»,- նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
 
Ջրականում մարտնչած և Հադրութում անմահացած Աշոտ Պետրոսյանին հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար սերժանտ Աշոտ Էդվարդի Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում