Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

ՄՄարիամ Մխիթարյան

Եմենի նախագահական պալատի վրա հութիների հրթիռային հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել. BBC

Եմենի նախագահական պալատի վրա հութիների հրթիռային հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել. BBC

Եմենի պաշտոնյաների տվյալներով՝ Եմենի հարավում գտնվող Ադեն նավահանգստային քաղաքում՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության նստավայրում, հութիների հրթիռային հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել։

Տեղեկատվության նախարար Մոամար ալ Էրյանին BBC-ին հայտնել է, որ վարչապետն ու նախարարները չեն տուժել, երբ հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Ալ Մաաշիկ պալատին։

Եմենի առողջապահության նախարար Քասիմ Բուհայբեհը տեղեկացրել է, որ զոհերի թվում եղել են «օբյեկտի պահպանության աշխատակիցներ և քաղաքացիական ծառայողներ»։

Հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան էլ հայտարարել է, որ հարվածել են «Ադենում գտնվող սաուդյան ռազմական գործողությունների շտաբին»։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան աջակցում է Եմենի կառավարությանը և օդային աջակցություն է ցուցաբերում կառավարամետ ուժերի հարձակողական գործողություններին՝ ուղղված Իրանի աջակցությունը վայելող հութիների դեմ։

Երկրի վարչապետ Շայա Զինդանին դատապարտել է Ադենի վրա հութիների հարձակումը՝ նշելով, որ կառավարությունը շարունակում է կատարել իր պարտավորությունները։ Նա վստահեցրել է, որ այդ հարձակումը չի թուլացնի կառավարական ուժերի վճռականությունը՝ շարունակելու գործողությունները հութիների դեմ Եմենի հարավարևմտյան ափին՝ Կարմիր ծովի երկայնքով, ինչպես նաև ռազմաճակատի մյուս հատվածներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում