ՄՄերի Եգորյան

Մահացել է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը

Մահացել է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը

Մահացել է դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978 թ.), Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանը:

Այս մասին հայտնել է դուդուկահարի թոռը՝ Ջիվան Գասպարյան Կրտսերը, Ֆեյսբուքի իր էջում:

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,- գրել է նա: 

Ծիրանափողի վարպետը դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդման: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտության ստեղծմանը:

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի 1000-ից ավելի ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում