ՄՄարիամ Մխիթարյան

Oտարերկրյա բոլոր ուժերը պետք է հեռանան Աֆղանստանից. «Թալիբան»

Oտարերկրյա բոլոր ուժերը պետք է հեռանան Աֆղանստանից. «Թալիբան»

Աֆղանստանի «Թալիբան» շարժման խոսնակն ասել է, որ Աֆղանստանը, որին նա անվանել է Իսլամական էմիրություն, լավ հարաբերություններ կպահպանի բոլոր պետությունների հետ, բայց կտրականապես մերժել է ցանկացած օտարերկրյա ուժի ներկայությունը աֆղանական հողում, հայտնում է rudaw.net-ը:

Խոսքը վերաբերում է հիմնականում Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման թուրքական առաջարկին:

Անկարան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրս գալուց հետո իր ուժերով ապահովել Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը:

Խոսնակը վստահեցրել է, որ պատրաստ են երկխոսության երկրի քաղաքական բոլոր ուժերի հետ: «Այժմ Աֆղանստանի հողի 80 տոկոսը գտնվում է մեր վերահսկողության տակ»,- հայտարարել է շարժման ներկայացուցիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում