ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի Գերագույն առաջնորդ Խամենեին ստացել է COVID-ի դեմ տեղական պատվաստանյութ

Իրանի Գերագույն առաջնորդ Խամենեին ստացել է COVID-ի դեմ  տեղական պատվաստանյութ

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Հոսեյնի Խամենեին ստացել է COVID-19-ի դեմ տեղական արտադրության առաջին պատվաստանյութի դեղաչափը, հայտնում է aljazeera-ն:

Ուրբաթ Խամենեին պատվաստանյութի մշակումը համարել է «ազգային հպարտություն»:

Իրանական COVIran Barekat պատվաստանյութով մարդկանց փորձարկումները սկսվել են դեկտեմբերի վերջին և շուրջ 24000 կամավոր արդեն ներարկվել է՝ վերջերս ավարտված փորձարկումների երրորդ փուլի շրջանակում:

Իրանի 82-ամյա գերագույն առաջնորդը խոստովանել է. «Արդեն մի քանի ամիս է՝ ինձ խնդրում են, որ պատվաստվեմ: Բայց ես չէի ուզում օգտվել ոչ իրանական պատվաստանյութից և ասացի, որ կսպասեմ հայրենական դեղամիջոցի արտադրությանը»:

Իրանին վերջերս հաջողվեց վերահսկել կորոնավիրուսի չորրորդ մահացու ալիքը, որը մինչ օրս ավելի քան 83000 մարդու կյանք է խլել՝ դառնալով Մերձավոր Արևելքի ամենամահացու համավարակը:

Առողջապահության ոլորտի պաշտոնյաներն արդեն ահազանգում են վիրուսի հինգերորդ հնարավոր ալիքի մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում