ՄՄարիամ Մխիթարյան

Մերկելն առաջարկել է կազմակերպել ԵՄ առաջնորդների և Պուտինի հանդիպումը

Մերկելն առաջարկել է կազմակերպել ԵՄ առաջնորդների և Պուտինի հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդել է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներին: Ըստ տեղեկությունների՝ նախաձեռնությունը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

ԵՄ դիվանագիտական ​​շրջանակներում թերթի աղբյուրներից մեկը նշել է, որ նախաձեռնությունը քննադատել են եվրոպական մի շարք երկրներ, քանի որ այն հրապարակվել է ԵՄ գագաթնաժողովից անմիջապես առաջ, որը տեղի է ունենալու հունիսի 24-25-ը: Նշվում է, որ Փարիզը և Բեռլինը պնդում են, որ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունում մեղմացվեն Ռուսաստանին վերաբերող ձևակերպումները, և ընդգծեն ԵՄ պատրաստակամությունը` «ընտրովի փոխգործակցել» Ռուսաստանի հետ` նշելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները:

Եվրահանձնաժողովին առաջարկվում է մշակել այն «հատուկ առաջարկներն ու լծակները», որոնք կարող են օգտագործվել մի շարք ոլորտներում Ռուսաստանի հետ համագործակցության ժամանակ: Այդ ոլորտների ցուցակում են ներառված կլիմայի փոփոխության դեմ պայքարը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, անդրսահմանային համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, տիեզերական ծրագրերի իրականացումը, առողջապահությունը, ինչպես նաև Իրանին և Սիրիային վերաբերող արտաքին քաղաքական խնդիրները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում