ՄՄարիամ Մխիթարյան

«Էրդողանիզմի» երեք կործանարար գծերը՝ ըստ թուրք պրոֆեսորի

«Էրդողանիզմի» երեք կործանարար գծերը՝ ըստ թուրք պրոֆեսորի

Թուրք տնտեսագետ, պրոֆեսոր Ահմեթ Ինսելը ներկայացրել է Էրդողանի իշխանության ժամանակ կառավարման համակարգում ի հայտ եկած երեք «նորարարությունները», որոնք, ըստ նրա՝ հետագայում լուրջ խնդիր կդառնան Թուրքիայի համար, գրում է Ermenihaber-ը:

Առաջինն օրենքի ստորադասումն է: «Թուրքիայում Սահմանադրությունն անգամ գործում է այնքանով, ինչքանով դա ձեռնտու է իշխանությանը»,- ասել է Ինսելը:

Երկրորդը պետական կառույցների ապաֆունկցիոնալացումն է, երբ դատարանները, համալսարանները, նախարարական գերատեսչությունները, հանրային ծառայությունները, քաղաքապետարանները, գանձապետարանը, Կենտրոնական բանկը և մյուս օղակները ղեկավարվում են մեկ կառույցի ու մեկ մարդու կողմից:

Երրորդը, ըստ պրոֆեսորի՝ մշտական կանոնների բացակայությունն է: «Այսօր Թուրքիայում գործում է կառավարման այնպիսի համակարգ, որտեղ նույնիսկ ռեժիմի սահմանած կանոնները շարունակական չեն: Իշխանության ղեկին կանգնած մարդը ամեն պահի ամեն կանոն կարող է փոխել»,- բացատրել է Ինսելը։

Թուրքիայի ներկա իշխանությունը կոչելով «էրդողանիզմ»՝ պրոֆեսորը զգուշացրել է, որ այն դառնում է անկառավարելի: Անկանխատեսելիությունը դարձել է Էրդողանի ներքին և արտաքին քաղաքականության գլխավոր առանձնահատկությունը, ինչը, Ինսելի համոզմամբ, կործանարար է  հատկապես տնտեսական ասպարեզում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում