ՀՀովհաննես Վարդանյան

Արմավիրի քաղաքային զբոսայգում բացվել է պատերազմում զոհվածների հիշատակի խաչքար

Արմավիրի քաղաքային զբոսայգում բացվել է պատերազմում զոհվածների հիշատակի խաչքար

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը՝ քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, մի խումբ պաշտոնյաների և արմավիրցիների հետ, այսօր Արմավիրի քաղաքային զբոսայգում ներկա է գտնվել բարեգործ Անուշավան Մկրտչյանի նախաձեռնությամբ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարի բացմանը:

 

Արմավիրում 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող խաչքարի օծումը կատարել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը:

 

Իր խոնարհումը հայտնելով Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հայորդիների հիշատակի առջև և շնորհակալությունը՝ նախաձեռնության հեղինակին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ հերոսներն անմահ են, իսկ նրանց սխրանքը՝ անգին. «Քանի դեռ ապրում ենք, հավերժ հիշելու ենք մեր քաջերին և անելու ենք ամեն ինչ՝ արժանին մատուցելու նրանց վառ հիշատակին»:

 

Նշենք, որ խաչքարը հեղինակել է անվանի քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը:
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում