ՄՄարի Կոստանյան

Moderna-ն պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում ճանաչվել է լավագույնը

Moderna-ն պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում ճանաչվել է լավագույնը

Վաշինգտոնում անցկացված պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում հայտարարվել է կորոնավիրուսի դեմ լավագույն պատվաստանյութից մեկի անունը՝ տեղեկացնում է Известия-ն:

Նշվում է, որ միջոցառման մասնակիցները որպես լավագույն պատվաստանյութ ընտրել են ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցը: Ընդ որում՝ չեն ճշտվել այն պարամետրերը, որոնցով ընտրվել են եզրափակչում հայտնվածներն ու հաղթողը:

Ամերիկյան ընկերության Pfizer պատվաստանյութն իր BioNTech գերմանական գործընկերոջ հետ արժանացել են միանգամայն բարձր գնահատականի:

Հիշեցնենք, որ Moderna ընկերության հիմնադիրներից մեկը մեր հայրենակից Նուբար Աֆեյանն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում