ԱԱրման Գալոյան

Միջազգային կառույցների լռությունը բերել է մարդու իրավունքների խախտումների այդ ծավալին. ՄԻՊ

Միջազգային կառույցների լռությունը բերել է մարդու իրավունքների խախտումների այդ ծավալին. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կարծիքով՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նաև միջազգային կառույցների լռությունն է բերել մարդու իրավունքների խախտումների այդ ծավալին:

«Ադրբեջանը միշտ տարել է Արցախը մեկուսացնելու քաղաքականություն: Ես միջազգային կառույցներին բաց ասում եմ, որ իրենց լռությունն էր, որ բերեց սրան, քանի որ իրենք իրենց լռությամբ խաթարեցին մարդու իրավունքների հեղինակությունը՝ այդ թվում խնդիրներ առաջացնելով իմ աշխատանքում: Հիմա ի՞նչ. ստացվում է՝ քաղաքացին պարզ հասկացավ, որ պատերազմը, զինված հարձակումը դադարեց ոչ թե նրա համար, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը դա դադարեցրեց, այլ որ քաղաքական կոնկրետ ճանապարհներով էր լուծվում խնդիրը»,- ասաց Թաթոյանը՝ նկատելով, որ մարդու իրավունքների կառույցները հետ էին քաշվել, և ամբողջ հարցը քաղաքական տիրույթում էր: 

Ըստ ՄԻՊ-ի՝ միջազգային կառույցներն իրենց պահվածքով վնասել են մարդու իրավունքների համակարգը: «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը լրացնում են իրար: Որքան բարձր է անվտանգությունը, այնքան բարձր են մարդու իրավունքները և հակառակը»,- ասաց Թաթոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում