ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն Ռեյկյավիկում

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն Ռեյկյավիկում

Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ կհանդիպի Ռեյկյավիկում: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:

Ապրիլի 13-ին Բայդենը զանգահարել է Պուտինին և առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրի տարածքում: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ դեռ հույս ունի Ռուսաստանի հետ կառուցել «կայուն ու կանխատեսելի» հարաբերություններ:

ՌԴ Գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գիտական ​​ղեկավար, ակադեմիկոս Սերգեյ Ռոգովը РИА Новости-ի հետ հարցազրույցի ժամանակ պատահական չի համարել Ռեյկյավիկի ընտրությունը: Նա հիշեցրել է, որ 1986 թ. Իսլանդիայի մայրաքաղաքում հանդիպեցին ԽՍՀՄ և Միացյալ Նահանգների նախագահներ Միխայիլ Գորբաչովն ու Ռոնալդ Ռեյգանը, որը «շրջադարձային դարձավ առաջին սառը պատերազմի լարվածությունը թուլացնելու հարցում»: «Դա թույլ կտա Պուտինին և Բայդենին հաստատել Գորբաչովի և Ռեյգանի կողմից ամրագրված բանաձևը, ըստ որի, միջուկային պատերազմ չպետք է լինի, միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինում», - բացատրել է Ռոգովը:

Վերջին շրջանում լարվածությունը Դոնբասում զգալիորեն աճել է: Այս ֆոնին Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է «ագրեսիվ գործողությունները» սաստկացնելու համար և պահանջում է բացատրել ռուսական զորքի կուտակումները Ղրիմում և Ռոստովի մարզում՝ Ուկրաինայի սահմանի մոտ: Կրեմլը պատասխանել է, որ զորքերը տեղաշարժվում են Ռուսաստանի տարածքով, և դա ոչ ոքի չի սպառնում:

Մոսկվան բազմիցս շեշտել է, որ Ուկրաինայի ներքին հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական ու տնտեսական ճգնաժամից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում