ՄՄարիամ Մխիթարյան

Թայվանի թունելում գնացքի վթարից կան զոհեր

Թայվանի թունելում գնացքի վթարից կան զոհեր

Երկաթուղային վթար Թայվանի թունելում: Գնացքը բախվել է վերանորոգման աշխատանք իրականացնող մեքենային և դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ, 7 տասնյակից ավելին վիրավորվել է: Դեպքի ժամանակ գնացքում եղել է 350 ուղևոր՝ հայտնում է Reuters-ը:  

Երկրի տրանսպորտի վարչությունը միջադեպը համարել է կղզում երկաթուղային ամենախոշոր վթարը վերջին 40 տարվա ընթացքում:  

Արտակարգ իրավիճակների կենտրոնից հայտնել են, որ փրկարարները բոլոր ջանքերը գործադրում են՝ հասնելու թունելի ներսում գտնվող առավել վնասված չորս վագոնին: Գնացքը կազմված էր ութ վագոնից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում