ՆՆարե Ոսկանյան

Այս փոփոխությունը կարող է բարձրացնել ԲԴԽ-ի հեղինակությունը, ինքնուրույն դարձնել դատական համակարգը. պատգամավոր

Այս փոփոխությունը կարող է բարձրացնել ԲԴԽ-ի հեղինակությունը, ինքնուրույն դարձնել դատական համակարգը. պատգամավոր

Խորհրդարանում քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց՝ այս պահին ընթացող դատավարությունների դեպքում, երբ խափանման միջոցի փոխելու նպատակով 2 տարի և ավելի ձգձգվում են դատական նիստերը, արդյո ՞ ք կարելի է կատարվողը որակել որպես էական կարգապահական խախտում ու դիմել ԲԴԽ՝ հասկանալու ձգձգումներն էական խախտում են թե ոչ:

«Լինում են դեպքեր, որ գործի դատական քննությունն այնքան է ձգձգվում, որ քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր ժամկետներն անցնում են և նույնիսկ դատավճիռ չի կայացվում մարդու նկատմամբ կամ կայացվում է և այդ մարդն ամբողջ այդ ընթացքն անցկացնում է, օրինակ կալանքի, կալանավորման ռեժիմի ներքո: Էական կարգապահական խախտման հիմքերը օրենքով նախատեսված են: Գաղափարը հետևյալն է՝ կա առերևույթ էական կարգապահական խախտում. այս պահին մեխանիզմը հետևյալն է, որ անձը կարող է դիմել կամ արդարադատության նախարարությանը, կամ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցեր հանձնաժողովին: Հիմա մենք առաջարկում ենք, որ այս այլընտրանքները ունենալով քաղաքացին նաև ուղղակի հնարավորություն ունենա դիմելու Բարձրագույն դատական խորհրդին»,- պարզաբանեց նախագծի հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ սա այն ժողովրդավարական փոփոխությունն է, որը կարող է բարձրացնել ԲԴԽ-ի հեղինակությունը, ինքնուրույն դարձնել դատական համակարգը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում