ՆՆարեկ Սահակյան

Փաշինյանն ու Ծառուկյանն արձանագրել են՝ ստեղծված իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են

Փաշինյանն ու Ծառուկյանն արձանագրել են՝ ստեղծված իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են

Մարտի 18-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Վարչապետն օրերս հանդիպում էր ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանրապետության նախագահը ևս բազմիցս նշել է, որ իրավիճակի հանգուցալուծում է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Հաշվի առնելով նաև վարչապետի՝ «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում