ԼԼիլիթ Սեդրակյան

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ 47-ամյա կնոջն աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու համար

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ 47-ամյա կնոջն աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 47-ամյա կնոջն աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու  դեպքի մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ 46-ամյա տղամարդը 2019 թ. հունվար-փետրվարին ծանոթանալով հոգեկան հիվանդությամբ տառապող 1973 թ. ծնված կնոջ հետ, Երևանի տարբեր փողոցներում պարտադրել է նրան զբաղվել մուրացկանությամբ, որից հետո կնոջից վերցրել է ամբողջ գումարը: Բացի այդ, պարբերաբար բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ  46-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում