ԳԳայանե Թամամյան

Ոստիկանությանը հանձնվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, գնդացիր, փամփուշտներ և նռնակներ

Ոստիկանությանը հանձնվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, գնդացիր, փամփուշտներ և նռնակներ

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Արամուս գյուղի մի բնակիչ ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» գնդացիր, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ ու փամփուշտներ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի, Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ևս ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել։

Մասնավորապես, Մասիսի բաժնում՝ գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, Արարատի և Արտաշատի բաժիններում՝ ատրճանակների և փամփուշտների հանձնման դեպքեր են գրանցվել: Արդյունավետ էր նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։

Գավառում բնակվող մի տղամարդ մարզային վարչությունում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Լճաշեն գյուղի մի բնակիչ Սևանի բաժին էր բերել գործարանային արտադրության թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի և Վայքի բաժիններում։ Երկու դեպքում էլ քաղաքացիները կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, փամփշտատուփեր ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ախուրյան գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Մուսալեռում բնակվող մի կին կամավոր հանձնել է Արցախյան ազատամարտում զոհված ամուսնու թմբուկավոր ատրճանակը, պայթուցիչով նռնակն ու փամփուշտներ։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում