ԳԳայանե Թամամյան

Ոստիկաններն ապօրինի ինքնաձիգ ու ռազմամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

Ոստիկաններն ապօրինի ինքնաձիգ ու ռազմամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

Փետրվարի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք էին բերել տեղեկություններ, որ Քանաքեռի 2-րդ փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի զենք-զինամթերք ունի։ Հարուցվել է քրեական գործ։

Տեղեկություններն իրացվել են բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ։ Փետրվարի 27-ին դատարանի որոշմամբ տունը խուզարկվեց։ Հայտնաբերվեց և առգրավվեց առանց գործարանային համարի ինքնաձիգ, ինքնաձիգի և ատրճանակի փամփշտատուփեր, տարաներով վառոդանման նյութ, պայթուցիչներ, ծխագլանակներ, տարբեր տրամաչափի ու հրազենների 150 փամփուշտ և այլն։

39-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի բաժին ու ձերբակալվել։ Նշանակվել են դատաձգաբանական ու պայթյունատեխնիկական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում