ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում պտտահողմը մեծ վնասներ է պատճառել երկրի՝ Էգեյան ծովի առափնյա շրջաններում

Թուրքիայում պտտահողմը մեծ վնասներ է պատճառել երկրի՝ Էգեյան ծովի առափնյա շրջաններում

Ոչ մեծ պտտահողմը հարվածել է Թուրքիայի՝ Էգեյան ծովի առափնյա շրջանին՝ վիրավորելով մոտ տասնվեց մարդու՝ հայտնում է euronews-ը:

Փոթորկի թիրախում է հայտնվել առողջարանային Իզմիր նահանգի Չեշմե քաղաքը: Ուժեղ քամին արմատախիլ է արել ծառեր, քշել մեքենաներ, վնասել է բազմաթիվ շենքերի տանիքներ, տների ավերման պատճառ դարձել, գիշերը շրջվել է չորս նավակ:

Իզմիրի նահանգապետարանը հայտնել է, որ սա եզակի դեպք է, և շրջանում նման ուժգնությամբ պտտահողմ չի մոլեգնել:

Տեղական իշխանությունն ավելի վաղ զգուշացրել էր բնակիչներին «անսպասելի ջրհեղեղների, ուժեղ քամիների, կայծակի և կարկուտի» մասին:

Ուժեղ քամին և կարկուտը վնաս են պատճառել նաև հարևան Ուրլա քաղաքին՝ ոչնչացնելով հարյուրավոր ջերմոցներ:

Պետական ​​օդերևութաբանական ծառայությունը հայտնում է, որ 1980-2013 թվականներին Թուրքիայի ամբողջ տարածքում գրանցվել է 59 պտտահողմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում