ՆՆարեկ Սահակյան

Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների հարազատներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է որոնողական աշխատանքների  արդյունքներն ու խնդիրները՝ միաժամանակ լսելով հարազատների դիտարկումներն ու մտահոգությունները: 

Արցախի նախագահը նշել է, որ տարվող աշխատանքները բազմակողմ են. ներգրավված են ինչպես հայկական ու ռուսական կողմերը, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ադրբեջանական կողմը։ Գործընթացի մի մասը, բնականաբար, հրապարակային չէ, բայց, նախագահի հավաստմամբ՝ արվում և արվելու է ամեն ինչ պարզելու անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց ճակատագրերը:

«Գերիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը՝ անկախ առկա բոլոր դժվարություններից»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում