Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

Երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները

Երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները

Կառավարության այսօրվա որոշմամբ երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները։

Մասնավորապես՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց աջակցության ծրագրի շահառուները կշարունակեն աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի հունիս ամիսը ներառյալ։ 2027 թվականի հունվարից մարտը ներառյալ աջակցության չափը կկազմի ամսական 30,000 դրամ, իսկ 2027 թվականի ապրիլից հունիս ամիսները ներառյալ՝ 15,000 դրամ։ 2026 թ․ հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է շուրջ 46,000 անձ։

Նշենք, որ այս միջոցառման շրջանակում առանձին խումբ են դիտարկվում՝

  • 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք․

  • 63 և ավելի տարեկան անձինք․

  • կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք․

  • հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 18 տարին լրացած անձինք․

  • մինչև 18 տարեկան երեխաները։

Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրվող լրացուցիչ հրատապ աջակցության միջոցառման ժամկետը ևս կերկարաձգվի․ շահառուները կշարունակեն 40+10 հազար դրամ աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։ Միջոցառման շրջանակում 2026 թ․ հոկտեմբեր ամսին աջակցություն է տրամադրվել 8,600 ընտանիքի։

Ծրագրի շահառուներն են այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից․ մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերությամբ։

Ղարաբաղից տեղահանված անձինք հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից դրանցով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում