Խարբերդի մասնագիտացված մանկատունը կվերանվանվի Խարբերդի խնամքի կենտրոն. կվերանայվի նաև խնամարկյալների տարիքային շեմը

Խարբերդի մասնագիտացված մանկատունը կվերանվանվի Խարբերդի խնամքի կենտրոն. կվերանայվի նաև խնամարկյալների տարիքային շեմը

Կառավարության որոշմամբ Խարբերդի մասնագիտացված մանկատունը կվերանվանվի Խարբերդի խնամքի կենտրոն։

Որոշմամբ նախատեսվում է նաև վերանայել բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված հաստատությունում խնամք ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ այն համապատասխանեցնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքին և մի շարք իրավակարգավորումներին։

Խնամարկյալների տարիքային շեմի վերանայումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել հաստատության գործունեությունը, հստակեցնել շահառուների շրջանակը և բարելավել խնամքի, վերականգնողական ու սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը։

Արդյունքում ակնկալվում է բարձրացնել սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու որակը, ինչպես նաև նպաստել շահառուների սոցիալական ներառմանը և կյանքի որակի բարելավմանը։

Կընդլայնվեն նաև կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները. մասնավորապես՝ դրանց շարքը կլրացնեն շուրջօրյա, կարճաժամկետ, ցերեկային խնամքի, վերականգնողական, խորհրդատվական և այլ մասնագիտացված սոցիալական վճարովի ծառայությունների տրամադրումը, զարգացնող թերապիաների (լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, ադապտիվ ֆիզկուլտուրայի, էրգոթերապիայի, հիպոթերապիայի) վճարովի ծառայությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում