Հավանություն է տրվել «2026 թ. օգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Հայաստան՝ Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն. Ծրագրի իրականացման աջակցություն» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման նպատակով կնքված համաձայնագրերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել շուրջ 12,0 մլն եվրո, որից՝ վարկային միջոցներ՝ 10 մլն եվրո, և դրամաշնորհային միջոցներ՝ 2 մլն եվրո։
Կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն կընձեռվի ունենալ բավարար մաքսային ենթակառուցվածք թե՛ շենքային պայմանների, թե՛ տեխնիկական հագեցվածության և թե՛ տեղեկատվական համակարգերի հասանելիության տեսանկյունից։










