ԼԼուսինե Մուրադյան

TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

Ազգային ժողովն ընդունեց ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է TRIPP ընկերության ստեղծման համար օրենսդրական փոփոխություններ կատարել:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 62 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չէր մասնակցում նոյեմբերի 12-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին:

Հիշեցնենք, որ ըստ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին խորհրդարանն ընդունել էր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծ, ինչով պայմանավորված՝ առաջիկայում պետք է մեկնարկեն TRIPP զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները:

Ներկայացված փաթեթով առաջարկվում է ՀՀ իրավական համակարգում ներդնել նոր ինստիտուտ, այն է՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար հատուկ իրավական կարգավորումներ նախատեսելու հնարավորություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում