Ձեզ ինձ հեռացնելու սցենարներ եմ տալիս, չհեռացրիք՝ ես եմ հեռացնում ձեզ. Փաշինյանն ընդդիմությանը

Նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելով Հայաստանի քաղաքացին հարգանքի տուրք է մատուցելու նահատակներին՝ արձանագրելով, որ նրանց զոհողություններն իզուր չեն անցել և մենք պետություն ունենք. խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը, ընդդիմության քննադատություններին անդրադառնալով ընդգծել է, որ այդ նրանք են ժամանակին սահմանադրությունները համաձայնեցրել արտաքին դերակատարների հետ, և հիմա պաշտպանում են գործող Սահմանադրությունը, քանի որ այն ընտրակեղծիքների և ընտրակեղծարարաների սահմանադրություն է:

«Ձեր ուզածն ի՞նչ է, որ խաղաղություն չլինի, պատերազմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք և միլիարդնե՞ր վաստակեք»,- ասել է Փաշինյանը, հավելել՝ պատասխանատվության ժամը եկել է, նրանք հերթով իրենց տեղը գտնում են ինքնիշխան պետության բանտախցերում:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում