Հայաստանը վարում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ուղղված բաց քաղաքականություն․ Խոջոյանն ընդունել է ProCordoba գործակալության ղեկավարին

Հայաստանը վարում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ուղղված բաց քաղաքականություն․ Խոջոյանն ընդունել է ProCordoba գործակալության ղեկավարին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգի ProCordoba գործակալության ղեկավար Պաբլո Դե Կիարայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Հանդիպման նպատակն է եղել քննարկել Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ Արման Խոջոյանը նշել է, որ Հայաստանը վարում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ուղղված բաց քաղաքականություն։

Նա ընդգծել է նաև, որ ՀՀ կառավարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում ոչ միայն արտահանման շուկաների, այլև ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ։

Պաբլո Դե Կիարան իր խոսքում նշել է, որ արգենտինական արտադրանքի արտահանումը իրենց համար առաջնահերթություն է։ Նա հավելել է, որ Հայաստանի և Արգենտինայի միջև առկա է մատակարարման շղթաների բարելավման և առևտրային կապերի ընդլայնման անհրաժեշտություն։

Պատվիրակության անդամները համագործակցության հնարավորություններ են տեսնում մասնավորապես անասնաբուծության և կենդանիների գենետիկայի, անասնակերի արտադրության ոլորտներում, ինչպես նաև դեպի Հայաստան գետնանուշի և եգիպտացորենի արտահանման ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում