2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ գյուղատնտեսության ռազմավարական բարեփոխումներին. Հոլգեր Կրեյ

ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ գյուղատնտեսության ռազմավարական բարեփոխումներին. Հոլգեր Կրեյ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գյուղատնտեսության և պարենի ղեկավար Հոլգեր Կրեյի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման սկզբում Արման Խոջոյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը։ Այնուհետև կողմերը քննարկել են ագրոպարենային ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքն ու հետագա ընդլայնման հեռանկարները։

Նախարարի տեղակալը հյուրերին ներկայացրել է ՀՀ կառավարության 2026–2031 թվականների ծրագրով նախանշված տնտեսական զարգացման առաջնահերթություններն ու դրանց իրականացման հիմնական ուղղությունները։

Արման Խոջոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, մրցունակ և բարձրարժեք ապրանքների արտադրության, ինչպես նաև տեխնոլոգիապես հագեցած և ժամանակակից գյուղատնտեսական համակարգի ձևավորման քաղաքականություն։

Երկկողմ կարևորվել է «խելացի», կլիմայակայուն գյուղատնտեսության զարգացումը, հողային ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ինչպես նաև պարենային համակարգերի հզորացումը։

Իր հերթին Հոլգեր Կրեյը վերահաստատել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական բարեփոխումներին։ Նա բարձր է գնահատել իրականացվող աշխատանքների դինամիկան և ընդգծել ագրոպարենային արժեշղթաների հզորացման ու տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման կարևորությունը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվորեն շարունակել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ աշխատանքների խորացման, առկա ծրագրերի արդյունավետ իրականացման և նոր նախաձեռնությունների առաջմղման նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում