Քննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցեր

Քննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցեր

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Տեսչական մարմնի, Համաշխարհային բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պետական տեղեկատվական համակարգերի թվային փոխակերպման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև փոխհամագործակցության ընդլայնման և զարգացման հեռանկարները։

Մասնավորապես՝ քննարկվել են ժամանակակից թվային լուծումների ներդրման և դրանց կիրառման ապահովման միջոցով Տեսչական մարմնի ընթացիկ հաշվետվությունների թվայնացման ու հասանելիության բարձրացման, տվյալների բազաների թվայնացման ու արդիականացման, ինչպես նաև գործընկեր այլ պետական գերատեսչությունների տեղեկատվական համակարգերի հետ դրանց համադրելիության, փոխհամագործակցության և տվյալների ապահով փոխանակման հետ կապված մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ Տեսչական մարմնի թվային բարեփոխումների ծրագրի շրջանակներում նմանատիպ քննարկումներն ու միջազգային և ոլորտային գործընկերների հետ աշխատանքային հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ ապահովելու համար թվայնացման գործընթացի հետևողական իրականացումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում