ԴԴիանա Գասպարյան

Հայաստանը շահում է ԵԱՏՄ անդամակցությունից. Թաթուլ Մանասերյան

Հայաստանը շահում է ԵԱՏՄ անդամակցությունից. Թաթուլ Մանասերյան

Հունվարի 30-ին տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը «Սպուտնիկ Արմենիայի» սրահում անցկացված տեսակամրջի ընթացքում գնահատել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության առավելությունները և նշել, որ Հայաստանի տնտեսության զարգացման հարցում մեծ դեր կխաղա նաև Ռուսաստանի հետ երկկողմ գործընկերությունը:

«Հայաստանը շահել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց։ Սակայն ցանկալի է, որ մտածենք նաև համատեղ արտադրության մասին, որպեսզի դուրս գանք երրորդ շուկաներ», - նշել է Մանասերյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցությունը կարող է խորանալ նաև ռազմարդյունաբերության ոլորտում, ինչը չի բացառում արդյունաբերության առանձին ճյուղերի ձևավորումը: Մանասերյանն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը կարող է օժանդակություն ցուցաբերել Հայաստանին տրանսպորտային ազատ տեղաշարժի, այդ թվում՝ Վարդենիս-Մարտունի (Արցախ) ճանապարհի ապաշրջափակման հարցում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում